Այսօր միացնում եմ SKYPE ծրագիրը, որպեսզի քաղաքացիների հուզող հարցերին պատասխանեմ:
Մարդկանց կատեգորիա կա, որ իրենց համար դաստիարակությունը և քաղաքակիրթ ապրելակերպը երևի շատ խորթ կատեգորիաներ են: Հուլիսի 30-ին մինչ զանգահարելը նամակ է ստացվել ոմն Լ.Կ-ից, ով ԱՄՆ բնակիչ է (ի դեպ Լ.Կ-ն 30 տարեկան աղջիկ է, անհայտ պրոֆիլ չէ, բոլոր տվյալները համապատասխանում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին): Նամակը սկսվում է հայհոյանքով:
Դրանից հետո երկու զանգ, նորից հայհոյանք: Ի դեպ, այս տեսակի ծառայության մատուցումը ոչ մի իրավական ակտով սահմանված չէ որպես պարտականություն: Այն ոստիկանության բարի կամքի դրսևորումն է: Արդյունավետորեն գործում է շուրջ 2 տարի:
Գրեթե բոլոր զանգերին տրվել են սպառիչ պատասխաններ, իսկ անլուծելի թվացող խնդիրներին՝ լուծումներ:
Զանգերի արդյունքում տրված խորհրդատվությունը տարածվում է ԶԼՄ-երով: Բնականաբար իրավական իրավական իրազեկվածության մակարդակի բարձրացումը հիմնական խթանիչ գործոնն է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցում: Արագ արձագանքման արդյունքում խնդիրներին տրվել են այնպիսի հրատապ լուծումներ, որ սովորական պայմաններում կպահանջվեր շաբաթներ և ամիսներ (ի դեպ ոչ թե բյուրոկրատիայի, այլ զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված):
SKYPE ծառայության միջոցով առաջին անգամ Հայաստանում վարչարարաության բնագավառում կիրառվել է հեռակա կարգով լիազորությունները հաստատելու գործընթացը:
Առավելությունները բազմաթիվ են և կարելի է անվերջ թվարկել: Այս ամենից հետո հայհոյել, քարկոծել:
Ակնհայտ է, որ նպատակը մեկն է. ոստիկանություն-հասարակություն հարաբերության մեջ սեպ խրել, նաև ստեղծել անառողջ մթնոլորտ օտարերկրյա պետությունում բնակվող հայերի և Հայաստանի միջև: Բայց իհարկե բոլոր ժամանակներում հասարակության մեջ որթը եղել է՝ ժամանակ առ ժամանակ գլուխը հանելով իր որթնած ներաշխարհից: Ոստիկանությունը շարունակելու է ծառայությունների մատուցման բնագավառում ի շահ քաղաքացու և պետության գործելու քաղաքականությունը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02