Իսրայելական Rafael ընկերությունը Spice 250 ռումբը հագեցրել են արհեստական ինտելեկտով, հաղորդում է N+1-ը՝ Defense News-ի վրա հղումով: Նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն գտնել թիրախն ու այն տարբերել այլ օբյեկտներից: Ընկերությունում պնդում են, որ ռազմամթերքի փորձարկումն արդեն ավարտվել է եւ հաջողությամբ է անցել: Ժամանակակից ռումբերը կարող են հագեցած լինել ինքնանշանառման համակարգերի մի քանի տեսակներով: Ռազմամթերքը, սակայն կարող է սխալներ թույլ տալ, օրինակ, եթե նշանառման կետում մի քանի նման օբյեկտներ գտնվեն: Spice 250 ավիացիոն ռումբը, ինչպես պնդում են ընկերությունում, կարող է մեծ հավանականությամբ տարբերել թիրախը, ինչի համար օգտագործվում է տվյալների բազա, որը պարունակում է տարբեր օբյեկտների եռաչափ մոդելներ, ինչպես նաեւ նեյրոցանցերի օգնությամբ ստեղծված ալգորիթմներ: Մշակողները պնդում են, որ նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն կողմնորոշվել տարածքում, տարբերել շարժվող եւ անշարժ օբյեկտները: Spice 250 ավիացիոն ռումբը հագեցած է 75 կգ զանգվածով եւ կարող է խոցել մինչեւ 100 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Այն ունի նաեւ ծալվող թեւ, որի օգնությամբ կարող է ծրագրել թիրախները: Ավիառումբը հագեցած է նաեւ կապի հեռուստատեսային ալիքով, որով թիրախի լուսանկարը փոխանցում է մինչ խոցման պահը: Լուսանկարները կարող են օգտագործվել նեյրոցանցի հետագա ուսումնասիրման համար: Ռազմամթերքի մասին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02