Թշնամիների կողմից նավթային լցանավերի վրա իրականացված հարձակման միջադեպում Իրանին մեղադրելը բացարձակ սուտ համարելով, Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցման նախարարն ընդգծել է.«Այս մեղադրանքը հնչեցվել է Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով»:
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հավելել է.«Իրանը շատ կարևոր դեր ունի տարածաշրջանի և միջազգային ջրային ուղիների անվտանգության ապահովման գործում»:
Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի հետ: Նա այդպիսով մտադիր է փոխել իր ռազմավարությունը՝ ճնշման տակ դնելով այն երկրներին, որոնք շահեր ունեն ջրային ուղիներում»:
Անդրադառնալով Օմանի ծովում նավթատար նավերը փրկելու Իրանի տեղին ու ժամանակին արած քայլին, Իրանի Պաշտպանության նախարարն ասել է.«Զինված ուժերը և Իրանին կապված մյուս կառույցները կարողացան փրկել նավերի անձնակազմի 23 անդամներին»:
Հունիսի 13-ին հրդեհ էր բռնկվել Օմանի ծովում գտնվող երկու նավթային լցանավերի վրա: Միջադեպից քիչ անց, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, առանց որևէ ապացույց ներկայացնելու, Իրանին մեղադրեց Օմանի ծովում երկու նավթային լցանավերի վրա իրականացված հարձակման մեջ:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02