Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարելի է ներառել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացի ակտիվում: Այս մասին հունիսի 21-ին «Կովկաս-2018» գիտաժողովի ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա խոսքով՝ այս հանդիպումը թույլ է տվել համաձայնության գալ միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում: Փորձագետը նշեց, որ 2018 թվականին գրանցվել են բվավականին շատ հանդիպումներ՝ ինչպես պետությունների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների միջեւ: «2018-ը շփման գծում անդորրի տարի էր: Սակայն այդ անդորրը չպետք է բացարձականացնել, քանի որ դա փոխհատուցվել է Նախիջեւանում վտանգավոր միտումներով: Ադրբեջանի հայտարարությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, այն մասին, որ ազատագրվել է 11 հեկտար տարածք, ներկայացվում է որպես 2016 թվականից հետո երկրորդ հաջողություն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են սահմաններին խաղաղություն պահպանելու շուրջ, ինչպես նաեւ երկխոսությանը եւ բանակցություններին հանձնառու մնալու մասին: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ կողմերի երրորդ կարեւոր որոշումն էր նրանց միջեւ օպերատիվ կապի ստեղծումը:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02