Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանը 50 000 դոլարանոց Birkin of Hermes պայուսակի պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նրան այդ պայուսակով նկատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ճապոնիա այցի ժամանակ, հաղորդում է Cumhuriyet-ը: Պարբերականը նշում է, որ 50 000 դոլարը (ավելի քան 288 000 թուրքական լիրա) կազմում է Թուրքիայում նվազագույն աշխատավարձ ստացող 11 անձի համար տարեկան եկամուտը: «Չնայած քաղաքացիները պայքարում են գների բարձրացման դեմ, պալատը չի հրաժարվում ճոխությունից»,- գրում է պարբերականը՝ նկատի ունենալով նախագահական պալատը 1150 սենյակներով, որը կառուցվել էր Էրդողանի կողմից 2014թ., երբ նա նախագահ ընտրվեց: Թուրքիան փորձում է ուշքի գալ արժութային ճգնաժամից, ինֆլյացիայի եւ գործազրկության բարձր մակարդակի հետ կապված խնդիրներից: Էրդողանի ընտանիքին ու նրա շրջապատին քննադատում են ճոխ ապրելակերպի համար: 2017 թվականին Թուրքիայի նախագահական բյուրոն հայտարարություն տարածեց՝ ի պատասխան Էրդողանի չափազանց մեծ քանակով ծախսերի մասին՝ հայտարարելով, որ տնտեսությունը չպետք է վարվի ի վնաս հեղինակության:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02