Բունդեսթագի պատգամավորները վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում հավելյալ վաստակել են ընդհանուր առմամբ ավելի քան 18 մլն եվրո: Այս մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով գերմանական abgeordnetenwatch.de իրավապաշտպան կայքին: Գերմանացի 630 խորհրդարանականներից մոտավորապես յուրաքանչյուր 4-րդը ներկայացնում է ամսական 1000 եվրոյից ավելի հավելյալ եկամուտ: Ամենից շատ վաստակում են Մերկելի բլոկի կուսակցությունների՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության քաղաքական գործիչները: Կազմակերպության հաշվարկները հիմնված են այն տվյալների վրա, որոնք Գերմանիայում պարտավոր են իրենց մասին ներկայացնել պատգամավորները: Ներկայիս ընտրական ժամկետում հավելյալ եկամուտների մասին զեկուցել է 162 պատգամավոր: Նրանցից 6-ը նշել են բարձրագույն կետը, սակայն միաժամանակ պարզ չէ՝ նրանք 250.001 եվրո՞ են վաստակում, թե՞ միլիոններ՝ նշում են իրավապաշտպանները: Ուստի ընդհանուր 18 մլն եվրոն նվազեցված ցուցանիշն է՝ կարծում են նրանք. իրականում խորհրդարանականները կարող էին մի քանի անգամ ավելի վաստակել: Ամենից շատ հավելյալ եկամուտ ունի Քրիստոնեա-սոցիալական միության պատգամավոր Ֆիլիպ Լերհենֆելդինը՝ ամսական սկսած 1,73 մլն եվրոյից: Քրիստոնեա-սոցիալական միությունում գրեթե յուրաքանչյուր երկրորդ պատգամավոր ունի հավելյալ եկամուտ, Քրիստոնեա-դեմոկրատական միությունում՝ Բունդեսթագի պատգամավորների 1/3-ը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում՝ 1/5-ը, «կանաչների» կուսակցությունում՝ 17,5%-ը, Ձախ կուսակցությունում՝ 14%-ը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02