Հայաստանը դժվար թե ցանկանա դուրս մնալ ինտեգրացիոն որևէ գործընթացից, երբ աշխարհում բոլոր պետություններն են այս կամ այն կառույցի անդամ: Tert.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին:
Հարցին` արդյոք Հայաստանը ճի՞շտ վարվեց անդամակցելով ԵՏՄ-ին, հրաժարվելով Եվրամիությունից, Ալեքսանդր Ռարը պատասխանեց. «Հարցրեք հույներին կամ պորտուգալացիներին, թե ինչ շոշափելի արդյունք իրենց տվեց Եվրամիության անդամակցությունը: Կարծում եմ, որ Հայաստանը չի ուզում դուրս մնալ և չի կարող դուրս մնալ ինտեգրացիոն որևէ գործընթացից, տնտեսական որևէ բլոկից, երբ աշխարհի բոլոր պետությունները ինչ-որ ինտեգրացիոն կառույցների անդամներ են»:
Թե Եվրամիությանն իսկապես անհրաժե՞շտ է Հարավային Կովկասի անդամակցությունը, Ալեքսանդր Ռարը պատասխանեց, որ տարածաշրջանային պետությունները՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են, ունեն նույն նպատակը՝ մերձենալ Եվրոպայի հետ:
«Այս ամենը հաշվի առնելով, Եվրոպան այս երեք պետություններին ոչ միայն ընդգրկել է Արևելյան գործընկերության ծրագրում, այլև՝ Եվրոպայի խորհրդում: Հարցն այն է՝ ինչպե՞ս շարժվել առաջ, ի՞նչ անել: Այստեղ խանգարում է արժեքային կոնֆլիկտը, տարածքային խնդիրներն են խանգարում, ուստի կարծում եմ, որ Հարավային Կովկասի մերձեցման գործընթացը Եվրամիությանը կտևի բավական երկար: Սա կախված է նաև թուրքական գործոնից, արդյոք Թուրքիան Էրդողանի նախագահության ժամանակ կամ առանց Էրդողանի, ի վերջո, կդառնա ԵՄ անդամ, թե՝ ոչ»,- ասաց գերմանացի քաղաքագետը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում Իրանի դերի մեծացմանը, ապա Ալեքսանդր Ռարն ասաց, որ Իրանը նոր ձևաչափեր է փնտրում մեկուսացումից դուրս գալու համար: Ըստ նրա՝ Հարավային Կովկասի միջոցով Իրանի մերձեցումը Եվրոպայի հետ բավական երկար կտևի: Քաղաքագետը նշեց, որ կա տարբերակ դառնալու ասիական շուկայի առաջատարը, բայց Իրանը հավանաբար այս ճանապարհը չի էլ դիտարկում:
Tert.am
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44