ՌԴ քննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ, որը ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի հիմնական կասկածյալներից է: Այս մասին TACC-ի հետ զրույցում նշել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
«Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել սպանության, մահափորձի և խուլիգանության համար: Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Նա «գիտակցում և հասկանում է, որ մարդ է մահացել, մեկն էլ վիրավորվել է, սակայն տեղի ունեցածի վերաբերյալ ունի իր վարկածը»:
Նա գործել է ինքնապաշտպանության նկատառումներով, փորձել է պաշտպանել իր բարեկամներին և ընկերներին, ովքեր իրավիճակի զոհն են դարձել: Դանակի կիրառումը ևս եղել է ինքնապաշտպանության նպատակով»,- ասել է Կիրակոսյանն ու ընդգծել, թե իրեն հայտնի չէ Հայրապետյանի գտնվելու վայրը:
Պաշտպանը նաև ընդգել է, որ մեղադրյալը պատրաստ է ներկայանալ, սակայն նա չի հավատում համակարգի արդարությանը: Կիրակոսյանը նաև նշել է, որ մինչ դանակով հարված կատարելը` Հայրապետյանը հրազենային վնասվածք է ստացել: Բելյանկինը կրակել է նրա ոտքին և պարանոցին: Հայրապետյանը նախկինում գողության համար դատապարտված է եղել: Նա դուրս է եկել այս տարվա փետրվարին:
Հիշեցնենք, որ 24-ամյա Նիկիտա Բելյանկինը սպանվել է մերձմոսկովյան Պուտիլկովո շրջանում: Երիտասարդը փորձել է օգնել մի խումբ մարդկանց կողմից ծեծի ենթարկվող երկու մարդու, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02