ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մեղրիից, Արմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին է: Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց Ազատ տնտեսական գոտու տարածքով և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:
Մեղրի Ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը նշեց, որ այն հիմնվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ներկայում դեռ շարունակում են առնչվել մի շարք խնդիրների հետ: Դրանք կապված են հողերի, ինչպես նաև մուտքի-ելքի ռեժիմին: «Քանի որ սահմանային գոտի է, հետևաբար մուտքն ու ելքը որոշակիորեն սահմանափակված են, դրա համար էլ խնդիրներ ենք ունենում»,-ասաց նա:
Նախագահը հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցերը մինչ 2017 թվականը չեն քննարկվել, խնդիրները մեկնարկից առաջ չեն լուծվել, Ազատ տնտեսական գոտու աշխատակազմից նշեցին, ծրագիրը երեք փուլով պետք է իրականացվեր: Մեկնարկը տրվեր, իսկ հաջորդ փուլում մնացած հարցերը կարգավորվեին: ՀՀ նախագահին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցերով:
Ազատ տնտեսական գոտի այցից հետո նախագահ Սարգսյանը կայցելի մարտական դիրք: Այնուհետև նախատեսված է այց Մեղրիի տարածարջանային բժշկական կենտրոն:
Ազատ տնտեսական գոտու պաշտոնական մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ըստ ծրագրի՝ ԱՏԳ-ն նախատեսված էր կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվելեն նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքներըմեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերություններիհետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:
Երկրորդ փուլով նախատեսվում էր ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքիհավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնեսծավալելու համար:
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02