Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում: «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,- ասել է վարչապետը` ընդգծելով հատկապես գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին և Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին` նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարևորությունը:
Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջև համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար:
Նիկոլ Փաշինյանը Թան Չուան-Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: Զրուցակիցները նաև ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման, ինչպես նաև խորհրդարանականների` միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02