Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է Վրաստանի շուրջ կատարվող իրադարձություններին։
«Ինչ է կատարվում Վրաստանում. կարևոր է հասկանալ՝ որպես աշխարքաղաքական պարտիա։
Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, փոքր երկրները առաջանում, վերանում, կամ գոյատևում մեծ երկրների միջև առաջացած բալանսի, կամ դիզբալանսի հետևանքով։
Կովկասի երկրները Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև 1991-ին ստեղծված բալանսի արդյունքով են իրենց անկախությունը պահում։
Իրանը և Թուրքիան իրենց հերթին են կարողացել ժամանակին գոյատևել (19-րդ դար ու 20-սկիզբ) Ռուսաստանի ու Բրիտանիայի միջև դժվարությամբ առաջացած բալանսի հետևանքով։ Սրա մասին հետագայում կարելի է ավելի մանրամասն խոսել, իսկ ով անհամբեր է, կարող է ծանոթանալ "Մեծ Խաղի" պատմությանը։
Վրաստանում այդ բալանսը սկսեց խախտվել Շևարդնաձեի ժամանակներից, ինչը շարունակեց Սահակաշվիլին, արդյունքում տարածքներ կորցրեց։ Հիմա դա փորձում են շարունակել, կտեսնենք, թե վերջը ինչ է լինելու։
Փոքր երկիրը կամ կատրում է իր բուֆերի դերը, կամ պատժվում, իսկ արդարությունը քաղաքական կատեգորիա չի։
Հիմա Աջարիայի հերթն է։ Կոպիտ ասեմ, կամ Վրաստանը մնում է միասնական երկիր և իր դերն է կատարում, կամ մաս-մաս է արվում ու «ուտվում» հարևանների կողմից, ինչպես 18 դարի վերջին ու 19-ի սկզբին Պրուսիան, Ավստրիան ու Ռուսաստանը «կերան» Լեհաստանը։ Նույնը կարելի է ասել Ուկրաինայի մասին։
Կան օրինաչափություններ, որոնք փոքր երկրները պարտավոր են իմանալ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02