Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել: Այս մասին է վկայում միջազգային նավագնացության զարգացման ինդեքսի նորացված տարբերակը, որը կազմվում է «Սինհուա» գործակալության և Բալթյան բորսայի կողմից, գրում է tass.ru-ն:
«Սինգապուրը վստահորեն ցուցադրում է նավագնացության կառավարման հնարավորությունները, ինչպես նաև պահպանում է բրոքերային ծառայությունների մատուցման բարձր մակարդակը»,- նշված է վարկանշային ցուցակում, որտեղ տեղ են գտել աշխարհի 42 նավահանգստային մեգապոլիսներ:
Բալթյան բորսայի ասիական մասնաճյուղի ղեկավար Լու Սու Լինն ընդգծել է «միջազգային ասպարեզում Սինգապուրի նավահանգստի ռազմավարական կարևորության մասին»:
«Այս ոլորտը մնում է պետության տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, ուստի կառավարությանն անհրաժեշտ է պահպանել ծովային արդյունաբերության զարգացման գործում ներդրումները»,- նշել է նա:
Ամենամյա վարկանշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Հոնկոնգը, որը վարկանշային ցուցակը կազմողների համաձայն՝ զարգանում է Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության և «Մեծ ծոց» տարածաշրջանային նախագծի շնորհիվ:
Երրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնը, որը բարձր է գնահատվում առաջնակարգ բրոքերային, ֆինանսական ծառայությունների շնորհիվ: Լոնդոնին հաջորդում են Շանհայը և Դուբայը:
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
17:17
17:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02