Հաճախ լինում են դեպքեր, երբ համայնքում ջուր կա, այսինքն՝ ջրօգտագործողների միությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է վիճակը ջրի ոլորտում, արդյոք գյուղացիներն ապահովվո՞ւմ են ոռոգման ջրով: Հիշատակելով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների մի քանի օր առաջվա բողոքի ակցիան՝ Սուրեն Պապիկյանը նշեց. «Ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել: Այսինքն՝ ապօրինի է պահանջը, որը նման է իջևանցիների երեկվա պահանջին: Իհարկե, երբեմն կարող են դրա տակ լինել օբյեկտիվ խնդիրներ, երբ օրինակ գյուղացին խնդիր ունի ջուր տրամադրող ընկերության որևէ աշխատակցի հետ: Բայց մենք պատրաստ ենք լսել այդ խնդիրները, առաջ քաշել դրանք: Դա բխում է մեր շահերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Իր հերթին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ճիշտ ներկայացնել վիճակը: «Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում իրենց անվճար ջուր տալ, այլ այն է, որ եթե 1-2 տարի անվճար ջուր տանք, երրորդ տարում ընդհանրապես ջուր չի լինի: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում ու ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա նման բաների, չարաշահումների պատճառով»,- նկատեց Վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց, թե ինչ է պարզվել ՋՕԸ-ներում ուսումնասիրությունների արդյունքում: Վերջինս նշեց, որ այս պահին ուսումնասիրությունները դեռ շարունակվում են Շենիկ ՋՕԸ-ում, որպեսզի Արարատյան դաշտի ընդհանուր պատկերն ունենան: Բայց արդեն շուրջ 3,6 մլրդ դրամի չարաշահումներ հայտնաբերվել են և քրեական գործեր հարուցվել:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02