Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ տիկ. Գլեդիս Բերեջիկլյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկավտական համակարգից:
Հայոց Հայրապետը վերստին շնորհավորեց տիկին Բերեջիկլյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ` բարձր գնահատելով նրա գործունեությունը ի նպաստ Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի և կարևոր դերակատարությունը հայ համայնքի կյանքում: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ 2019թ. փետրվար ամսին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ կատարած հովվապետական այցի ընթացքում տիկ. Գլեդիս Բերեջիկլյանի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելությանը, ուրախությամբ փաստեց հայ համայնքի կյանքում տեղ գտած դրական փոփոխություններն ու առաջընթացը:
Տիկ. Գլեդիս Բերեջիկլյանն իր հերթին ուրախություն հայտնեց մասնավոր այցով Հայաստանում գտնվելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ` մասնավորապես Նորին Սրբությանը ներկայացնելով այցից ստացած իր տպավորությունները:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկ. Գլեդիս Բերեջիկլյանը խոսեցին Ավստրալիայի հայ համայնքի, սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ավարտին Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետը ծանոթացավ Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02