Տյումենի մարզում կիրակի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Այս մասին հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից: Նշվեց, որ քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրակի երեկոյան մինիվենի եւ փոքր մեքենայի բախումից Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) կան զոհ եւ տուժածներ, տեղեկացրել են «Ինտերֆաքս-Ուրալ» գործակալությանը երկուշաբթի պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունում։ «Բախվել են Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ»,- ասել է տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակիցը։ Նրա խոսքով, վթարի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, տուժել են։ Ինչպես հաղորդում են տարածաշրջանի լրատվամիջոցները, ողբերգության մեղավորը եղել է Renault Logan-ի ղեկին գտնվող կինը: Նա իր տեսադաշտից կորցրել է ուղեկցողներին եւ որոշել շրջադարձ կատարել, եւ հենց այդ պահին էլ բախվել է միկրոավտոբուսին: Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է: Նրա մեքենայում գտնվող երեք ուղեւորներին, ինչպես նաեւ միկրոավտոբուսի հայաստանցի երկու ուղեւորներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02