Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 1-ին Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի և Նոր Հարավային Ուելս նահանգի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թ. ճանաչել է Արցախի Հանրապետությունը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի դերի բարձրացման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և այդ բնագավառում առկա մարտահրավերները: Իր հերթին Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է վերջերս Հայաստան կատարած իր այցի և ունեցած հանդիպումների մասին: Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Գլեդիս Բերեջիկլյանի՝ համահայկական նշանակության հարցերի առաջմղմանն ուղղված գործունեությունը, և հրավիրել նրան այցելել Արցախ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան (Jonathan O’Dea) և Օրենսդիր խորհրդի նախագահ Ջոն Աջական (John Ajaka), ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44