ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոտսոսի 5–ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի օգոստոսի 6-8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ): 2. Տիգրան Ավինյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանինն՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: Այլ որոշմամբ Փաշինյանը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին գործուղել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն: 2. Վլադիմիր Կարապետյանի և Վահե Հակոբյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: Նույն ժամանակահատվածում և նույն երթուղով վարչապետը ևս մեկ գործուղման որոշում է ստորագրել։ «1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն: 2. Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,– ասվում է որոշման մեջ: Նույն օրը վարչապետը ստորագրել է մեկ այլ որոշում, որում ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի օգոստոսի 6-8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն: 2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02