ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցող միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերն ու ներդրումները, որոնք իրականացվում են գյուղատնտեսության տարբեր ոլորտներում:
Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ տարբեր ներդրումների շրջանակներում է նաև բնածին աղետների դեմ պայքարին ուղղված ենթակառուցվածքների զարգացումը, որին նպաստելու են միջազգային կառույցները, ներդրվելու է նաև ցանցային համակարգ:
«Դա իրականացվելու է Եվրամիության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ: Շուրջ 30 պիլոտային ծրագրեր են լինելու, որից 15-ը լինելու է հակակարկտային ցանցերի, 10-ը՝ կաթիլային ոռոգման, իսկ մնացածը` ցրտահարության դեմ պայքարող տեխնոլոգիաների ներդրման մասով: Եթե մինչև 2016 թվականի ավարտը ծրագրերն ավարտին չհասցվեն,ապա մինչև 2017 թվականի գարուն կավարտվի ենթակառուցվածքների կառուցումը»,-ասաց Հարությունյանը:
Գյուղատնտեսության նախարարի տեղակալն ասաց, որ այդ ենթակառուցվածքների համար ընտրվել են այն համայնքներն ու մարզերը, որտեղ բնական աղետների հաճախակիությունը բարձր է:
Tert.am-ի հարցին, թե ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը դեռևս 2013-ին ձկնաբուծությունն ընդգրկել էր իր ծրագրերում, երեք տարի անց ի՞նչ արդյունք է գրանցվել, Հարությունյանն ասաց, որ երբ ձկնաբուծությունը ներգրավվել է այդ ծրագրերում, առաջնային խնդիր է եղել բնական ռեսուրսների՝ առավել արդյունավետ օգտագործումը. «Այս երեք տարիների ընթացքում դոնոր կազմակերպությունների կողմից հիմնականում իրականացվել են ուսումնասիրություններ: Շուրջ 20-30 փորձագիտական այցեր ենք ունեցել Հայաստան, որ կարողանանք գնահատել, թե որ տեխնոլոգիան է Հայաստանում հնարավոր լավագույնս օգտագործել ջրի ծավալների առավել արդյունավետ օգտագործման համար»:
Tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02