«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք։
«Իմ կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո, ինչպես և սպասվում էր, Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։
Նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստն այլևս անվիճելի է։
Երեկ հայկական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է նախաքննական գաղտնիք հանդիսացող գեներալ մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննության ամբողջ տեքստը, իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ՀՔԾ-ից արտահոսքի մասին հանրությանը իրազեկել էր դեռևս մասիսի 9-ին։
Դատախազության և ՀՔԾ գործողությունների տրամաբանությունն ու շարժառիթներն ինձ ամբողջությամբ պարզ են։
Վստահ եմ, որ նշված կառույցներում աշխատում են առավելապես պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց իրավաբաններ, որոնք չէին կարող անգործություն ցուցաբերել իրենց հեղինակությանն ու վարկանիշին մեծ հարված հասցնող խնդրի առնչությամբ։
Հետևաբար, ինձ ոչինչ չի մնում անել, քան ենթադրել, որ նախաքննության այս ծավալի արտահոսքը կրել է կազմակերպված և կոնկրետ թիրախային բնույթ, որը հրահանգավորված է եղել ՀՀ բարձրագույն իշխանության կողմից և իրագործվել է ՀՔԾ ղեկավարությանը կողմից՝ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի լուռ համաձայնությամբ։
Այստեղ մենք արդեն գործ ունենք ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածի՝ պետական դավաճանության հետ, ինչը պետք է դառնա ապագա իշխանությունների կողմից պարտադիր քննության ենթակա։
Ուստի, պետք է արձանագրել, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստը չընդունելու և քրեական գործ չհարուցելու որոշումը կրում է բացառապես քաղաքական բնույթ, հետևաբար հետագա գործընթացների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է առաջին հերթին ՀՀ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ապա նաև ՀՔԾ ղեկավարի, քննչական խմբի ղեկավարի և անդամների, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի վրա։
Ռուբեն Մելիքյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդման մերժում ստանալուց հետո կհայտարարվի հետագա գործողությունների մասին»։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44