ARM | RUS |

«168 ժամ». Անօթևանների միակ կացարանը հաճախ է հոսանքազրկվում, նաև վարձի պատճառով անջատում են գազը

20.08.19 | 11:29

Հայաստանում գործող անօթևանների միակ բաշխիչ կացարանը, որի տանիքի տակ մինչև 110 մարդ է ծվարում, այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ. Սոցապնախարարությունը կոմունալ վարձերը չի փոխանցում:

2018 թվականից այս կողմ կացարանի անպաշտպան բնակիչները հաճախ են մնում խավարի ու սառը պատերի մեջ, պատճառը կառավարության սուբսիդիայից հանված 5.5 մլն դրամ խնայողությունն է, որը բյուջեի տողով հենց կոմունալ վարձերի՝ գազի, ջրի ու հոսանքի համար է մշտապես հատկացվել:

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը ստեղծված իրավիճակում հապճեպ լուծում գտել է դեռ անցած տարի: Երևանի քաղաքային ընտրություններից հետո հանդիպել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ստացած միանվագ 5 մլն դրամ նվիրատվության հաշվին զրոյացրել է ողջ տարվա կոմունալի բեռը, դեռ մի բան էլ խնայել է 2019-ի հունվարի համար:

Նույն խնդիրը, սակայն, 2019-ին նորից գլուխ է բարձրացրել: Վերադաս համարվող Սոցիալական պաշտպանության ոլորտի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ օրս անհաղորդ է մնում խնդրին, լուծումներ չի առաջարկել անօթևանների կացարանին:

Նախարարությունն առաջվա պես բյուջետային հատկացումներով սուբսիդավորում է կացարանի 28 աշխատակիցների նվազագույն աշխատավարձը, անօթևանների նախաճաշի ու ճաշի ծախսը, իսկ կոմունալ վարձերը, որ 6 տարի շարունակ փոխանցվել է բյուջեից՝ 7 մլն դրամի չափով, այլևս ներառված չէ սուբսիդավորվող ծախսերի տողում:

Պատվիրակվող ծառայությունների մեջ պետության հոգսը հիմա միայն անօթևանների սնունդն ու նրանց խնամողների աշխատավարձն է համարվում, կենցաղային մյուս բոլոր պայմաններն ապահովվում են բարեգործական հիմնադրամի դոնոր կազմակերպությունների հաշվին:

Քաղաքապետարանը, իհարկե, գործընկեր կառույց է համարվում, նկատում է կացարանի տնօրենը, սակայն Մարությանի աջակցությունը լոկալ ժամանակավոր բնույթ է կրում: Ասում է՝ ինստիտուցիոնալ լուծում պիտի տրվի հարցին, որ ամեն անգամ սրա-նրա դուռը չգնա, ելքեր չփնտրի:

Տնօրենի խոսքով՝ քաղաքապետարանի բյուջեից հատուցվող կոմունալ վարձերը ոչ միշտ են ամբողջովին ծածկում կացարանի պարտքերը, տնօրինությունը հաճախ է ստիպված լինում ծանոթ-բարեկամ կապերին դիմել՝ մեկից՝ 20 հազար, մյուսից՝ 30 հազար դրամ հավաքելով:

Ընդ որում, ոչ միշտ է հաջողվում խուսափել պարտքի պատճառով գազի ու հոսանքի անջատումներից:

«Ներկայում փոխանցումները դարձյալ մեկիկ-մեկիկ փոխադարձ ակտերով արվում են քաղաքապետարանի միջոցներով, և ուշացումներով այդ անհարկի թղթաբանությունը ոչ միշտ է սահուն ստացվում՝ մեկ քաղաքապետի կարգադրությունն է պետք, մեկ ավագանու որոշումն է ուշանում»,- ասում է նա:

Այս անգամ Մարությանը փաստացի խուսափել է միանվագ փոխանցումով կացարանին աջակցել, ուստի չի բացառվում, որ ինչ-որ պահի հրաժարվի կոմունալ ողջ բեռը վերցնել իր վրա:

Տնօրեն Շավարշ Խաչատրյանը փոխված մոտեցումներում ոչ մի կերպ չի ուզում Հայկ Մարությանի փոխված վերաբերմունքը տեսնել՝ համարելով, որ որոշ բարդություններ առաջ են գալիս զուտ չինովնիկների թերի իմացության պատճառով: Այլընտրանքը, կրկնում է, պետական մոտեցումը պիտի լինի, կառավարությունը մի գրչով կարող է խնդրին համակարգային լուծում տալ ու հարցը փակել մեկընդմիշտ, սակայն ուշացնում է:

Իսկ արտասահմանցի դոնոր կազմակերպություններն արդեն նախազգուշացման ազդակներ են տալիս:

«Ասում են՝ եթե պետությունը վերանայել է իր պարտավորությունների շրջանակը, ուրեմն մենք էլ մեր հերթին՝ կվերանայենք կենցաղային հարցերի սպասարկման մասով, իսկ սա մեզ համար խիստ վտանգավոր ազդակ է»,- ասում է Շավարշ Խաչատրյանը և ընդգծում խնդրի հրատապության հարցը:

«Թող նախարարությունը խնայողություն անի, տենց ճոխ-ճոխ պրեմիաներ իրենց գրելու փոխարեն՝ իր անօթևան քաղաքացու հոսանքի հարցը լուծի, մի մեծ բան չի էդ 5 մլն դրամը:

Շների հավաքագրման նպատակով մինչև 600 մլն դրամ էր քաղաքապետարանը հատկացնում ինչ-որ ընկերության, ասում եմ՝ մեր ուզածը մարդ արարածի համար է, ընդամենը 5 մլն դրամ, զարմանում եմ, էլի, ո՞նց կարելի է մարդու շահը ստորադասել շների թեմայի կողքին, անօթևան, խեղճ ու կրակ 100 մարդու: Հաշվի չեն առնում՝ առջևում ձմռան ցրտերն են, էսօր էդ անօթևանները գյուղերում ցրվել, հովիվ են աշխատում, այգիներ են մշակում փողով, քնում են փողոցներում, վաղը ցուրտը սկսվեց, գալու են նորից հերթով դռան մոտ շարվեն՝ 50-60 հոգի: Ի դեպ, անօթևանները շատ են ավելացել անցած տարվանից:

Ասում եմ՝ այ մարդ, առանց ավելորդ քաշքշուկների՝ էդ նվազ գումարը տվեք, որպեսզի ամեն վարձի օրը ես հարյուրավոր տարեցների հետ տագնապ չապրեմ, վախով ճրագ չվառենք, հետո էլ լարված աջ ու ձախ հետևենք, թե հանկարծ ծերերը անզգուշորեն կացարանը կրակի բերան չտան, մոխրացնեն: Ամեն ամսվա կեսին կոմունալ վարձերն ուշանալուց մենք վերապրում ենք էդ տագնապը՝ հես ա լույսերը կանջատեն, գազը կկտրվի, նորից կհայտնվենք անելանելի վիճակում, բա տենց կարելի՞ է, չեմ հասկանում, ինչքան դիմանանք»,- հուսահատ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմում կացարանի տնօրենը:

Հիշեցնենք, սա Թիվ 1 տուն-ինտերնատում գործող կացարանն է ըստ էության, որը հետագայում սոցապնախարար Արտեմ Ասատրյանի օրոք միավորվեց Վարդաշենում գործող հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանին և դարձավ մեկ լիարժեք կիսապետական կառույց, որտեղ սնվում են փողոցներից հավաքագրված հարյուրավոր անօթևաններ, հիգիենիկ պայմաններում են ապրում, դեղորայք են ստանում, զանազան զբաղմունք ունեն և սպասարկվում են սոցծառայություններով:

Իսկ մասնավոր և պետական կացարանների միավորման իմաստն այն էր, որ պետությունը որոշեց իր պատասխանատվությունը կիսել մասնավորի հետ՝ միաժամանակ ավելացնելով անօթևան շահառուների քանակը և իր հսկողության տակ առնելով բարեգործական ներդրումներն ու մատուցվող ծառայությունների սպասարկման որակը:


Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական նիստը

Կամո Արեյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ կայացել է առաջին դատական...

20:55

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և գյուղերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը

Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և գյուղերում ամբողջությամբ դադարեցվել է...

20:33

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և Արաղչիի Իսլամաբադ հնարավոր այցը

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և Արաղչիի...

17:46

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

17:36

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

17:21

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ...

17:14

Ռուբինյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները

Ռուբինյանն ու Ռուսլան Ստեֆանչուկը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման...

16:53

«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով»․ Հաջիև

«Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ...

16:49

Հայաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 130%-ով․ Հայկ Ավետիսյան

Հայաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 130%-ով․ Հայկ...

16:34

Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ)

Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում. Լևոն Քոչարյան...

16:22

Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին հարձակումը

Հայ Դատի հանձնախումբը խստագույնս դատապարտում է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին...

16:06

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու...

15:48

Արտակարգ իրավիճակների դեմ՝ փրկարարական ծառայողների կողքին․ Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ-փրկարարական հերթական հենակետը

Արտակարգ իրավիճակների դեմ՝ փրկարարական ծառայողների կողքին․ Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական...

15:35

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի...

15:22

Բնութագրեմ կինը լավ է աշխատում, թե վա՞տ. Կարապետյանը չցանկացավ խոսել «Հայփոստ»-ի մասին

Բնութագրեմ կինը լավ է աշխատում, թե վա՞տ. Կարապետյանը չցանկացավ խոսել «Հայփոստ»-ի...

15:05

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել

ՀՀ-ում երկրաշարժ է գրանցվել

12:23

ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում հնարավոր է քննարկվի Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման հարցը

ՀԱՊԿ առաջիկա նստաշրջանում հնարավոր է քննարկվի Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման...

11:27

Առաջարկում եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամներին հրաժարվել «ոչնչի դիմաց» իրենց հատկացվող աշխատավարձերից․ Պետրոսյան

Առաջարկում եմ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամներին հրաժարվել «ոչնչի դիմաց» իրենց հատկացվող...

10:48

Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք

Ճամբարակ համայնքին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով...

10:36

Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը

Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը

10:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02