Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցի տարածքում, հետևել քրեակատարողական հիմնարկում ընթացող վերանորոգման աշխատանքներին: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնում են, որ Կառավարությունն ամիսներ առաջ վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման նպատակով 270 միլիոն դրամ հատկացրեց «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար:
Արդարադատության նախարարը ծանոթացել է նաև դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների առողջության առաջնային պահպանման համար ՔԿՀ-ում առկա հնարավորություններին, սննդի պատրաստման պայմաններին, զրուցել դատապարտյալների հետ:
Ցմահ դատապարտյաները նախարար Բադասյանի հետ զրույցում բարձրացրել են վաղաժամկետ ազատման ինստիտուտը կատարելագործելու և ռեժիմների փոփոխության հարցերը, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում ցմահ դատապարտյալներին օրենսդրորեն ընձեռված հնարավորությունները գործնականում իրացնելու ուղղությամբ:
Շրջայցին ներկա են եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ Վահե Պապոյանը:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02