Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհն արդեն չորրորդ օրն է՝ դեռևս չի մարվել: Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը նշեց, որ հրշեջներն առավելագույն հնարավորություններն օգտագործում են, որ կրակը մարեն:
«Այնպես չէ, որ չեն հանգցնում, ուղղակի շատ օբյեկտիվ պատճառներ կան կրակի չմարելու հետ կապված: Հինգերորդ հարկն է, կրակը հասել է վերև, որը ոչ մի ելք չունի դրսից, պատուհան, տանիք չունի, տանիքը երկաթբետոն է, որը լուրջ խնդիր է, հրշեջները չեն կարող մտնել ներս, իսկ ներսում ջերմաստիճանը շատ բարձր է և տղաները նույնիսկ արտահագուստով չեն կարող մտնել ներս, ջերմությունն անընդհատ բարձրանում է, հավաքված է և խնդիր է առաջացնում»,-ասաց նա:
Ըստ Զարգարյանի՝ օրական 11-12 մարտական հաշվարկ է աշխատում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների համար: «Իրար փոխելով աշխատում են, գնում են ջուր հավաքում, գալիս են»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարակից տարածքում նստած ծխի հաստ շերտին ու շենքերի բնակիչների դժգոհություններին, Զարգարյանը նշեց, որ բնակչության համար խիստ վտանգավոր արտանետումներ չկան: «Նման բան լիներ՝ հայտարարություն կլիներ, մեզ տեղեկություն չի փոխանցվել, որ ծխի մեջ թունավոր նյութերի բաղադրությունը շատ է»,-ասաց նա:
Իսկ թե ինչ է այրվում, նշեց, որ չի կարող ասել: «Ապրանքներից ինչ հնարավոր է, հանել են և հանում են: Չեմ կարող ասել՝ ինչ է վառվում, մասնավոր տարածքում մասնավոր ապրանքներ են, իսկ արտանետումները պայմանավորված են սառնարանների միջնորմների այրումից, պատերի ներսում եղած նյութերը, ինչով կառուցված է, դրանք վառվում են, որոնք բնականաբար քիմիական նյութեր են, և հոտը բարձրանում է»,-ասաց նա:
«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից որևէ տեղեկություն ստանալ մեզ չհաջողվեց, նրանք հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02