Համացանցում լուրեր ու կարծիքներ են տարածվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը վերջին պահին ետ կկանգնի Ամուլսարի հանքը շահագործելու իր որոշումից: Artur Danielyan-ը, օրինակ, մտացում է, որ դրա մեղքը վարչապետը կբարդի Քննչական Կոմիտեի վրա: «Արդյունքում «ժերտվա» կտա Քննչակին ու կառույցի հեղինակությունը` բեմադրելով «բարի Նիկոլ» ու «չար Քննչականի» հեքիաթը»:
Ես, իհարկե չգիտեմ ճի՞շտ են արդյոք շրջանառվող լուրերը, թե ոչ, բայց վստահ եմ, որ վարչապետի հնարավոր այդ քայլը հերթական ուժեղ հարվածն է հասցնելու մեր երկրի միջազգային հեղինակությանը: Որովհետև բոլորը կհասկանան, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ թե քաղաքական, տնտեսական և այլ ուսումնասիրությունների ու հաշվարկների հիմքով, այլ ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով: Ո՞վ կցանկանա գործ բռնել նման վարչապետի, նման իշխանության հետ: Ո՞վ ներդրումներ կանի նման երկրում: Պարզ է, որ սկսելու են այլ կերպ ազդել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա` երկիրը հընթացս վերածելով Facebook-ից ուղիղ կախվացություն ունեցող աշխարհում առաջին պետության:
Ի դեպ, եթե դեռ չեք նկատել, ասեմ իմացեք` Նիկոլը երկրորդ ծրարը բացել է արդեն: Իր թիմակիցներին խորհուրդ եմ տալիս պինդ բռնվել: Ինքը` վարչապետը, ոչ հանքը շահագործելու, ոչ էլ դա արգելելու հարցում որևէ պատասխանատվություն երբեք չի ստանձնելու: Մեր մեջ ասած` ոչ էլ ուրիշ այլ կարևոր հարցում: Բոլոր հարցերը կորոշվեն սոցիալական ցանցերում, հետո կնշանակվեն համապատասխան մեղավորները:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02