Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ: ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ քննության է ենթարկվել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և մանրամասն վերլուծվել դրանցից բխող գործողությունները:
Նախարար Ցոլակյանը նշել է, որ այսուհետ յուրաքանչյուր խոշոր հրդեհից հետո պետք է իրականացվի մանրամասն վերլուծություն, հստակեցվի պատճառները, անվանական պատասխանատվություն սահմանվի թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվեն աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները: Ֆելիքս Ցոլակյանը երախտագիտություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին՝ կարևորելով կրակի հետ կռիվ տվող փրկարարի նվիրումը, ով առանց վարանելու վտանգում է սեփական կյանքը, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրը:
ԱԻ նախարարի համոզմամբ, փրկարար ծառայողի հերոսականությունը պետք է գնահատվի և հասարակությունը պետք է ճանաչի իր փրկարարներին: Նախարարն առաջարկելու է հնարավորինս բարձրացնել փրկարարների աշխատավարձը:
Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, արդյունքի հասնելու համար մշտապես կարևորվելու է կարգապահությունը, կազմակերպվածությունը, թերացմանն ու լավ աշխատանքին համարժեք գնահատական տալու մոտեցումը:
Առկա խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետի որոշմամբ ստեղծված շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանին հանձնարարել է ահազանգերի ժամանակ, ըստ գործառույթների, տեղեկացնել շտաբի անդամներին և հետևել, որպեսզի մյուս գերատեսչությունները կատարեն վարչապետի որոշմամբ պատվիրակված պարտականությունները:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02