ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կարևորվել է երկու կառույցների միջև սերտ համագործակցությունը:
Քննչական կոմիտեի նախագահը շեշտեց, որ բարձր է գնահատում երկու կառույցների փոխգործակցությունը: Նա վստահեցրեց, որ Քննչական կոմիտեն ջանք չի խնայելու երկու կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փոխգործակցության նոր նշաձող սահմանելու գործում:
«Հայաստանում հանցավորության դեմ պայքարի ճանապարհին մենք շարունակելու ենք համատեղ աշխատանքները: Չնայած գործառույթային որոշակի տարբերություններին, քննիչներն ու ոստիկանները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս մեկ անգամ ընդգծեց երկու կառույցների սերտ գործակցության անհրաժեշտությունը:
«Հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությունով մենք լուծում ենք այն մեծ խնդիրը, որը կոչվում է քրեական գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն»,- ասաց Արման Սարգսյանը:
Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն, պատասխանատվությամբ կատարելու, մասնագիտական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու՝ քրեական գործերով հանցագործությունների բացահայտման և անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու գործում ՀՀ քննչական կոմիտեի հետ ակտիվ համագործակցության համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով, հուշանվերով և շնորհակալագրով:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ օրինականության ամրապնդման գործում անձնական ավանդ ներդնելու և ՀՀ ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու համար Քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, «Օրենքի պատվար» մեդալով, ոստիկանության պատվոգրով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» մեդալով:
17:17
17:17
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02