«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքը՝ 6 անչափահաս երեխաներով, օգոստոսի 15-ին պետք է լքեն բնակարանը, որի վարձը վճարել չեն կարողանում, սակայն գնալու տեղ չունեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մհեր Մազմանյանը կինը՝ Քրիստինե Մազմանյանը:
«Մեկ օր ժամանակ ունենք, որ տան հարցը լուծենք, դրսում չմնանք: Պետք է տեսնեմ՝ որտեղից եմ տուն գտնում»,- ասաց Քրիստինե Մազմանյանը:
Ընտանիքի ամենակրտսեր երեխան 6 տարեկան է: Նա այս տարի պետք է դպրոց հաճախի:
«Չգիտեմ էլ՝ կարամ դպրոց ուղարկել, թե չէ, պետք է հինգ երեխա ճանապարհեմ դպրոց»,- ասաց նա:
Ընտանիքում վերջին իրադարձությունները շատ բան են փոխել: Երեխաներից ամենաավագը՝ Մհերի 17-ամյա դուստրը, հոր ձերբակալությունից հետո հրաժարվել է համալսարան ընդունվելու մտադրությունից: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը մնացել է Մհերի 15-ամյա որդու՝ ավտոլվացման կետից օրական ստացած 1000-1500 դրամ աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է պատկան մարմիններին, որ պետությունն ըստ օրենքով սահմանված կետերի այս ընթացքում իր վրա վերցնի անչափահաս երեխաների ապրուստի միջոցը հոգալը, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացել:
Ըստ փաստաբանի՝ Մհեր Մազմանյանին մեղադրանք են առաջադրվել անհիմն՝ հիմնվելով միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ ունեցած հեռախոսազանգի վրա:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02