Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով Իտալիայի հետ առաջիկա խաղում ոչ-ոքին դրական արդյունք է:
«Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ուղևորությունը բավականին երկար է ստացվել և մի քիչ հոգնածություն ունեն: Բայց հույս ունեմ, որ կհասցնեն վերականգնվել: Իսկ ինչ կապված է Իտալիայի ուժեղ և թույլ կողմերի հետ, ապա բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ և թույլ կողեր, Իտալիան ևս: Ուսումնասիրել ենք նրանց և գիտենք, որ հզոր թիմ ունեն: Նրանց երկու կարևոր ֆուտբոլիստները վնասվածք ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարզիչը:
Խոսելով սերնդափոխության մասին՝ Գյուլբուդաղյանցը շեշտեց, որ իտալական ֆուտբոլի փիլիսոփայությունը փոխվել է և Իտալիայի ընտրանում կան ֆուտբոլիստներ, ովքեր արժանիորեն խաղում են թիմում:
«Մենք կենտրոնանալու ենք մեր խաղի վրա և եթե մեզ հաջողվի չեզոքացնել Իտալիայի ուժեղ կողմերը, ապա կկարողանանք դրական արդյունքի հասնել: Մեզ համար ոչ-ոքին Իտալիայի հետ խաղում լավ արդյունք է»,-շեշտեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրանակն փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատար Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:21 31.10.26
10:02 30.10.26
15:03 31.10.26
15:44 31.10.26
16:04 31.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02