Այսօր առավոտյան վթարի ենթարկված ՊՆ ավտոմեքենայում գտնված զինվորներից 4-ը կոտրվածքներ են ստացել հիմնականում ոտքերի շրջանում: Զինվորներից մեկը կոնքի կոտրվածք է ստացել, մեկը ազդրի վզիկի, մյուս երկուսը՝ ոտքերի: Մյուս զինվորները հիմնականում սալջարդեր են ստացել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուրացանի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի տնօրենն ասաց, որ իրենց մոտ այժմ գտնվում են այսօրվա վթարից տուժած 13 զինվորներ, ևս 3 զինվորներ, որոնք կոտրվածքներ ունեն, «Սբ. Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցում են:
«Զինծառայողների վիճակը մոտ է բավարարի: Կոտրվածք ստացածներից մեկը մեզ մոտ է, ևս 3-ը կոտրվածքներով գտնվում են «Գրիգոր Լուսավորիչում»: Հիմնականում ստորին վերջույթների կոտրվածքներ են ստացել: Մեկ զինծառայող կոնքի կոտրվածք ունի, ևս մեկն էլ ազդրի վզիկի կոտրվածք: Վիրահատության կարիք ունեն, թե ոչ, դեռ վերջնական որոշում չկա»,- փոխանցեց հոսպիտալի տնօրենը՝ հավելելով, որ եթե վիրահատության կարիք լինի, անպայման կվիրահատեն:
Արամ Ասատուրյանի տեղեկացմամբ՝ մեքենայում գտնված մյուս զինծառայողները մարմնի տարբեր մասերի սալջարդեր են ստացել: «Մեզ մոտ տեղափոխված զինվորներից 4-ը հոսպիտալացման կարիք ունեն, 5 զինվոր էլ՝ հսկողության. մի քանի օր կմնան, դուրս կգրվեն: Մյուսները 1-2 օրվա հսկողության կարիք ունեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում՝ R&V կոմֆորտ խանութ-սրահի մոտ վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող Sadko մակնիշի ՊՆ 8699 Շ համարանիշի ավտոմեքենան. վթարի հետևանքով տուժել է 16 զինծառայող:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02