«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորաքույր տիկին Անահիտը: Նա նշեց, որ Սեդրակ Նազարյանի հայրն ու մայրը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում ապրում են 42 հազար դրամ թոշակով՝ երկուսն էլ վատառողջ են եւ չեն կարողանում աշխատել:
«Շատ վատ վիճակում են հայտնվել, երկուսն էլ ի վիճակի չեն աշխատել, ստացած 42 հազար դրամ թոշակն էլ ոչ մի բանի համար չի բավականացնում: Սեդրակը գոնե օգնում էր՝ կարողանում էին ինչ-որ չափով ապրել, հիմա դրանից էլ զրկվեցին»,-ասաց տիկին Անահաիտը:
Նշենք, որ հուլիսի 18-19-ը «Աջակցություն Սեդրակ Նազարյանի ընտանիքին» նախաձեռնությունը Երեւանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում հավաքված ամբողջ գումրը փոխանցվելու է Սեդրակ Նազարյանի ընտանիքին:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02