ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անչափահաս աղջիկը հայտնաբերվել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժինը:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Հին Երևանցու փողոցում Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ քույրը և եղբայրը, չենթարկվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանների`ապօրինի ավտոկայանատեղի կազմակերպելը դադարեցնելու և ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջին, վիճաբանել են վերջիններիս հետ, որի ժամանակ եղբայրը՝ ծնված 1998թ., հրաժարվել է ներկայանալ ոստիկանության բաժին: Երբ ոստիկանները փորձել են վերջինիս բերման ենթարկել, նրա անչափահաս քույրը՝ ծնված 2000թ., ձեռքին եղած մետաղյա առարկայով հարվածել է ոստիկանության սերժանտ Ա.Հակոբյանի գլխին և հայհոյել ոստիկանության ծառայողներին:
2016թ. օգոստոսի 5-ին քննիչը որոշում է կայացրել՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում 2016թ. օգոստոսի 11-ին Երևանի անչափահաս բնակչուհին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Վերջինիս մայրը ճանաչվել է անչափահասի օրինական ներկայացուցիչ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44