Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան և զինվորական հոսպիտալները, ռազմաբժշկական հաստատությունները, ժանդարմերիային պատկանող առողջապահական կենտրոնները հանել երկրի զինված ուժերի վերահսկողությունից և տրամադրել Թուրքիայի առողջապահության նախարարության ենթակայությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ պատերազմական իրավիճակում այդ հաստատությունների գործունեությունը վերահսկվելու է Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների ընդունած որոշումների և արձանագրությունների համաձայն:
Նշենք նաև, որ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի նախարարների խորհրդի ընդունած որոշման համաձայն երկրի ժանդարմերիան և առափնյա անվտանգության ծառայություններն անցել են Թուրքիայի ներքին գործերի նախարարության ենթակայությանը, իսկ ԶՈւ-ն՝ պաշտպանության նախարարի վերահսկողությանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02