Tert.am.- Երևանի Հալաբյան փողոցում երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունը իրականացրած ենթադրյալ անձի մոր՝ Կլարա Բալյանի՝ Մարգարյան փողոցում գտնվող բնակարանի դուռը փակ է: Tert.am-ը զրուցել է հարևանների հետ, ովքեր հիմնականում խուսափում էին մանրամասներ հայտնել և պարզապես նշում էին, որ այդ բնակարանում ապրում է Կլարա Բալյանը և նրա տղայի անունը Ռուբեն է (ազգանունը Tert.am—ին դեռ հայտնի չէ):
Նրանց անմիջական հարևանը, ով չցանկացավ ներկայանալ, սակայն նշեց, որ իր տեղեկությամբ՝ տիկին Կլարան բավական կրթված անձնավորություն է, իսկ տղան էլ խելացի մարդու տպավորություն է թողել:
«Երեկ ինչ-որ վիճաբանություն լսել եմ, սակայն չեմ ենթադրել, որ լուրջ բան կա, քանի որ մտածել եմ, որ բոլոր մայրերն ու տղաները վիճում են»,-ասաց նա և նշեց, որ այլ մանրամասներ չգիտի:
Նշենք, որ Iravaban.net–ը տեղեկացրել էր, որ Ռուբենը, ով նախկինում երկու անգամ դատապարտված է, Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսով պայթուցիկը տեղափոխելիս է եղել տուն՝ մորը պայթեցնելու նպատակով։ Նշենք նաև, որ ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձի (Ռուբենի) տանը հայտնաբերվել է պայթուցիչ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
Հարևաններից մեկ ուրիշը՝ Հռիփսիմեն, նշեց, որ երեկ օրվա կեսից հետո տանից դուրս է եկել և բակում ոստիկաններ է նկատել, բայց վիճաբանություն կամ աղմուկ չի լսել, իսկ հացի խանութի աշխատակցուհին նշեց, որ երեկ մինչև ժամը 15.00-ն խանութում է եղել և կասկածելի ոչինչ չի նկատել:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունն իրականացրած ենթադրյալ անձը նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել իր հարազատներին:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02