Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն ուզում է, որ իր երկիրը միանա ՕՊԵԿ-ին, եւ այդ քայլը ամենանշանակալի նոր արտադրողին կավելացնի նավթային կարտելում, հայտնում է Reuters-ը։ «Ես անձամբ շատ կուզեի, որ Բրազիլիան ՕՊԵԿ-ի անդամ դառնար»,- Էր Ռիադում տեղի ունեցող ներդրումային համաժողովի ժամանակ ասել է նա։ ՕՊԵԿ-ին անդամակցությունը, հավանաբար, Բրազիլիայից նավթի արդյունահանում կպահանջի, ինչը կարող է կասկածի տակ դնել ապագայի ծրագրերը։ 2017-ից ՕՊԵԿ-ը գները պահպանելու նպատակով առաջարկության սահմանափակման համաձայնագիր է կնքել անդամ չհանդիսացող մի քանի արտադրողների հետ, բացի Բրազիլիայից։ Բրազիլիան կդառնա ամենանշանակալի արտադրողը, որը կանդամակցի ՕՊԵԿ-ին։ Երկրի արտադրության ընթացիկ ծավալը նրան կդարձնի ՕՊԵԿ-ում մեծությամբ երրորդ արտադրողը։ Բրազիլիայի նախագահն ասել է, թե ինքը պետք է խորհրդակցի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների հետ, որպեսզի համոզվի, որ նրանք կկարողանան կատարել իր ցանկությունը, եթե որոշում կայացվի։ Նա ասել է, որ Բրազիլիան անհամեմատ ավելի շատ նավթի պաշար ունի, քան ՕՊԵԿ-ի որոշ անդամներ, եւ որ երբ երկիրը հայտնվի աշխարհի խոշորագույն արտադրողների վեցյակում, դա կօգնի կայունացնել համաշխարհային շուկան։ ՕՊԵԿ-ի պատվիրակները հայտարարել են, որ անդամության մասին բանակցությունները Բրազիլիայի հետ շարունակվում են, թեեւ նա կազմակերպությանը միանալու պաշտոնական հայտ չի ներկայացրել։
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02