«Ենթադրենք՝ 2020 թվականի բյուջեի վրա իբր հուզված աշխատում են. Բյուջեն, որպես այդպիսին, ինչպես նախորդ տարիների բյուջեները՝ շատ կաշկանդված, խեղճուկրակ բյուջե է»,- անդրադառնալով ԱԺ-ում ՀՀ բյուջե 2020-ի քննարկումներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետը նաև իր դիտարկումները ներկայացրեց՝ եկամուտների, հարկեր-ՀՆԱ, կապիտալ ծախսերի տեսանկյունից: «Հիմա, իհարկե, բարեփոխումներ կան՝ երիտասարդները, որոնք դեռևս չեն հասցրել որևէ մասնագիտության մեջ խորանալ, բայց հաճույքներ ստանալու կտրվածքով «համապատասխան» ծախսումներ են իրականացնում պետական բյուջեից, տեսեք՝ ինքնաթիռների, մեքենաների, աշխատակազմերի մասին»,- ասաց Վ. Բոստանջյանը: ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նույնպես հիշեց ծախսերի մասին. «Էդքան որ ասում են՝ սրան բռնեցին, նրան ձերբակալեցին, գումարներ են գանձել՝ ո՞ւր են այդ գումարները, դա պիտի երևա: Ինչի՞ վրա են ծախսում այդ գումարները՝ թանկարժեք ավտոմեքենաների՞, կառավարական առանձնատների վերանորոգմա՞ն: Մարդիկ իրենց համար զվարճանում են. ժողովուրդն ի՞նչ է շահել այդ ամեն ինչից: Եթե ժողովուրդը չի շահում, ուրեմն կառավարություն գոյություն չունի, ոչ մի առաջընթաց չկա: Մարդ կա՝ կյանքում հեծանիվ չի նստել, էսօր շքեղ ինքնաթիռներից չի իջնում. արդյոք այս մի քանի մարդու բարեկեցության համա՞ր է այս հեղափոխությունն արվել: Ժողովուրդը դեռ սպասում է, ժողովրդի ակնկալիքն առայսօր իրացված չէ, և բավական է տեսարաններով կերակերել ժողովրդին, ժողովուրդն արդեն զզվել է այս թեմաներից, նրանց հետաքրքրում է հացի խնդիրը»:
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02