ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կարծում է, որ ամերիկյան պատժամիջոցները Իրանին լուրջ վնաս են հասցրել եւ երկրի եկավարությանը ստիպում են ծախսերը կրճատել: Այս մասին պետքարտուղարն ասել է Fox Business-ի հետ հարցազրույցում: Պետքարտուղարի կարծիքով՝ պատժամիջոցներն «իսկապես ազդում» են Թեհրանի վրա: Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն «պետք է շարունակի ճնշում գործադրել» Իրանի վրա: «[Լիբանանյան շիական կուսակցություն] «Հիզբոլլահի», որոշ շիական կազմավորումների ռեսուրսներն ավելի են պակասել, Իրանում մուսուլման առաջնորդները ստիպված են իրենց բյուջեի վերաբերյալ ավելի դժվար որոշումներ ընդունել»,- ասել է նա: ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները կխստացնեն Իրանի դեմ քաղաքականությունը: «Կարծում եմ, որ եվրոպացիները ստիպված կլինեն հասկանալ, որ իրանցիները սխալ ճանապարհով են գնում»,- ասել է նա: Պոմպեոն պնդել է, որ Թեհրանը փորձում է «Եվրոպայից եւ Արեւմուտքից միջոցներ շորթել»: Նրա խոսքով՝ «սա Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների շրջանում մտահոգություն է առաջացնում»: Երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Թեհրանի դեմ պատժամիջոցային ցանկի ընդլայնման մասին՝ դրա մեջ ներառելով Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ինչպես նաեւ երկրի 9 քաղաքացիների, որոնց թվում է երկրի հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին եւ Իրանի իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Ցուցակում է մասնավորապես Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին իր հերթին հայտարարել էր, որ Վաշինգտոնի նման գործողությունները վկայում են միայն նրա «հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անընդունակության մասին»:
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02