news.am.- Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին պայթած 63 համարի երթուղային ավտոբուսի վարորդը՝ 50-ամյա Սուրեն Ստեփանյանը, ավտոբուսի ուղեւորների մոտ ոչ մի տարօրինակ բան չի նկատել:NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցում գտնվող կանգառներից մեկից մոտ 100 մետր հեռավորության վրա: Պայթյունից անմիջապես հետո 50-ամյա վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, դուրս եկել եւ անցորդների հետ միասին օգնել է ավտոբուսում եղած ուղեւորներին դուրս հանել:
«Արդեն 8 տարի է՝ վարորդ եմ աշխատում: Էդ օրն էլ սովորականի նման վարել եմ ավտոբուսը, ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել, ուղեւորներից մեկը կանգառում ցանկացավ իջնել, եւ մինչեւ կանգնեցնելը պայթյունը որոտաց: Ես պայթյունից հետո շոկից դուրս եկա, կանգնեցրի ավտոբուսն ու սկսեցի օգնել ուղեւորներին դուրս հանել»,- պատմեց Սուրեն Ստեփանյանը:
Սուրեն Ստեփանյանի կինը՝ տիկին Անժելան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր ամուսինը դեպքից հետո դեռ ոստիկանությունում է:
«Ինձ գիշերը զանգեցին, ասացին, որ 63 համարի ավտոբուսը պայթել է, զանգեցի ամուսնուս՝ վերցրեց, ասաց, որ իրեն ոչ մի բան չի եղել, լավ է: Հետո գիշերը շորեր էր ուզել, տարա ոստիկանություն, բայց թույլ չտվեցին հետը ինչ-որ բան խոսեմ: Երեկվանից ոստիկանությունում է, հարցաքննում են, դեռ տուն չի եկել»,- ասաց նա:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:
ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:
Հիշեցնենք, որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02