ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է նախագիծ, համաձայն որի Սիրիայում պետք է մնա 800-ից ոչ պակաս զինվորական. նրանց գլխավոր խնդիրներից մեկը լինելու է նավթային հանքահորերի նկատմամբ վերահսկողությունը, գրում է Associated Press-ը:
Ըստ գործակալության աղբյուրների՝ Թրամփը նոյեմբերի 1-ին հանդիպել է Պենտագոնի ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատել պլանը, որը ենթադրում է Սիրիայի արևելյան հատվածում ԱՄՆ զինվորականների կողմից պահպանվող տարածքի ընդլայնում: Գործակալության տեղեկատվությամբ՝ խոսքը քրդական կազմավորումների կողմից վերահսկվող տարածքի զգալի հատվածի մասին է, որը գտնվում է Դեր Զոր և Հասաքե քաղաքների միջև ընկած տարածքում: ԱՄՆ զինվորականների կողմից վերահսկվող տարածքի ընդհանուր մակերեսը դեռևս հստակեցված չէ:
Գործակալությունը նշում է, որ Պենտագոնը դեռևս չի հստակեցրել Սիրիայում մնացող զինվորականների թիվը, սակայն աղբյուրների հավաստմամբ՝ նրանց թիվը 800-ից պակաս չի լինելու:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում դեռևս միակարծիք չեն հրամանների սահմանման հետ կապված: ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը տվյալ տարածքում մեկնաբանում է նավթային հանքահորերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ն, եթե սիրիական կամ ռուսական զորքերը փորձեն նավթային հանքահորերի նկատմամբ վերահսկողություն սահմանել:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադրություն ունի վերահսկողություն սահմանել սիրիական Դեր Զոր նահանգի նավթային օբյեկտների նկատմամբ:
09:02
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02