Google կորպորացիան, ոչ առեւտրային Ascension ընկերության հետ միասին (ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ առողջապահական համակարգն է, որի կենտրոնակայանը գտնվում է Սենթ Լուիսում, Միսուրիի նահանգ), աշխատում է «գաղտնի նախագծի» վրա, որը հավաքում է 21 նահանգներում ապրող միլիոնավոր ամերիկացիների առողջության մասին տեղեկություններ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով նախագծին ծանոթ աղբյուրներին։ Թերթի տվյալներով՝ նախագիծն սկսվել է մեկ տարի առաջ եւ ստացել «Project Nightingale» («Սոխակ նախագիծ») կոդային անվանումը։ Ծրագրում հայտնվող տվյալների մեջ են ախտորոշումներ, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, հոսպիտալացման մասին գրառումներ, հիվանդությունների պատմություններ՝ պացիենտների անուն-ազգանուններով, ինչպես նաեւ ծննդյան թվերով, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ Ինչպես գրում է պարբերականը, այդ տվյալները Google-ն օգտագործում է, մասնավորապես, նոր ծրագրային ապահովման մշակման համար, որը հիմնված կլինի առաջավոր արհեստական բանականության վրա։ Այդ ԾԱ-ն նպատակ ունի որոշ պացիենտների առաջարկել բուժմանն անհրաժեշտ փոփոխություններ։ WSJ-ը հավաստիացնում է, որ ոչ պացիենտները, ոչ հիվանդանոցների աշխատակիցները չեն տեղեկացվում անհատական տվյալների փոխանցման մասին։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, ԱՄՆ օրենսդրությունը թույլ է տալիս բուժհաստատություններին տվյալները փոխանցել իրենց գործընկերներին՝ առանց պացիենտների համաձայնության, եթե դա պահանջվում է որոշակի բժշկական խնդիրների կատարման համար։ Նախագծի իրագործմանը ծանոթ մի մարդու խոսքով՝ Google-ի առնվազն 150 աշխատակից արդեն ունի տասնյակ միլիոնավոր պացիենտների տվյալների հասանելիություն։ Ընկերությունում տեղեկացրել են, որ նախագիծը համապատասխանում է առողջապահության մասին դաշնային օրենքին եւ նախատեսում է այդ պացիենտների հուսալի պաշտպանվածությունը։ Google-ի ղեկավար Թարիք Շաուքաթն ասել է, որ կորպորացիայի գործունեության հիմնական խնդիրը առողջապահության ոլորտում այն է, որպեսզի վերջնարդյունքում «բարելավվեն արդյունքները, կրճատվեն ծախսերը եւ փրկվեն մարդկանց կյանքեր»։ WSJ-ի տվյալներով՝ Google-ի հիմնական մրցակիցները՝ Amazon-ը եւ Microsoft-ը, նույնպես ակտիվ աշխատում են առողջապահության ոլորտում, բայց նման մասշտաբի գործարքներ դեռեւս չեն կնքել։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02