Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք թիվ մեկ խնդիր չի եղել, ոչ էլ թիվ երկու, թիվ երեք, թիվ հինգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
«Մենք մեր առաջ դրված՝ թվով մի քանի տասնյակ խնդիրներ լուծել և լուծում ենք, ես չգիտեմ իրեն ով ինչ է ներշնչել, ես շարունակում եմ պնդել, որ իր այնտեղ գտնվելը և, ընդհանրապես, Սահմանադրական դատարանում և նրա շուրջ եղած մթնոլորտը շարունակում եմ բնութագրել ճգնաժամ բառով»,-ասաց նա:
Անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքը սատարում է Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: «Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանի հրապարակ դրած թեզերը համընկնում են նաև իմ պատկերացումներին»,-ասաց նա և նշեց, որ Եկեղեցու պատմության առարկայի դասավանդման վերաբերյալ Էջմիածնում հոգևոր խորհրդում ևս քննարկում է ունեցել:
«Նախարարի հրաժարականի պահանջի հիմք բացարձակապես չկա,ավելին, կարծում եմ՝ ինձանից քաջատեղյակ եք, որ դասադուլ, գործադուլ անող, հրաժարականի պահանջով հանդես եկող մարդկանց թվում իրականում մարդիկ են, ովքեր ունեն խիստ ընդգծված և շատ հեշտ ապացուցելի, կուսակցական կամ եթե ոչ կուսակցական, ապա շատ կոնկրետ քաղաքական կենտրոնների շահերը ներկայացնելու անցած ճանապարհ ունեցողներ: Այս հրաժարականի պահանջը պայմանավորված է հիմնականում այդ քաղաքական կապերով, մնացածը զուտ պատրվակ է՝ այս հարցը առաջ քաշելու և ինչ-որ թեժ աշնան իմիտացիա անելու»,-ասաց նա:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44