Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին զեկուցվել են ֆոնդի բյուջեի և ծախսերի, ներդրումների ներգրավման, ռազմավարական առաջադրանքների կատարման, ներկայումս քննարկվող կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի մասին: Ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի, շինարարության, թեթև արդյունաբերության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ներդրողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը: Զեկուցվել է, որ ANIF-ն «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի» հետ համաձայնության է եկել համատեղ ֆոնդ ստեղծելու շուրջ, սկսվել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Փարիզում ANIF-ի ներկայացուցչությունների գրանցման գործընթացը: Վարչապետը կարևորել է ֆոնդի արդյունավետ գործունեությունը վերը նշված ուղղություններով և կարևորել պրոֆեսիոնալ ներդրողների ներգրավումը մեր երկիր:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02