Եվրախորհրդի նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկը Եվրոպական ժողովրդական կուսակցության նոր ղեկավար է ընտրվել: Այս մասին հաղորդել է ԵԺԿ մամուլի ծառայությունը:
Քվեարկությունը կայացել է կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունենում Զագրեբում (Խորվաթիա):
Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ, ինչը կազմում է գրանցվածների ընդհանուր թվի 93 %-ը՝ 37 դեմ ձայնի դեպքում:
Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահի պոստը կզբաղեցնի 2019-ի դեկտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջոզեֆ Դոյլին:
Կուսակցության նոր ղեկավարը մտադիր է ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ:
Տուսկը Եվրախորհրդի նախագահ էր ընտրվել 2014 թ.-ին և երկրորդ ժամկետով վերընտրվել՝ 2017-ին:
2007-2014 թվականներին նա եղել է Լեհաստանի վարչապետը:
Եվրախորհրդի նոր ղեկավար կդառնա Շարլ Միշելը, որը նախկինում զբաղեցնում էր Բելգիայի վարչապետի պաշտոնը:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02