Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է arevelk.am-ը: «Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորն է Սարգիս Գյուլեկեչը: Կոմիտասի հուշարձանի հեղինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է։ Նա հուշարձանի բացմանը խոսել է Կոմիտասի դերի և իր կատարած աշխատանքի մասին»,-ասված է տեղեկատվության մեջ: Նշենք, որ իր կյանքի որոշ շրջան Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, որը մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում: 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից հետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։ Կոմիտաս վարդապետը վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02