Մաս 2. ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Մատուցվող ծառայությունների որակը և հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը բարելավելու, ինչպես նաև արյան բանկի ծառայության գործունեությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով՝ ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը հագեցվել է մի շարք, այդ թվում ՀՀ-ում եզակի, սարքավորումներով: Մասնավորապես՝ մատակարարվել է արյան բաղադրամասերի ճառագայթման սարքավորում, համակարգչային շերտագիր, ստացիոնար և շարժական ռենտգեն սարքեր, ինչպես նաև երկու ստացիոնար և մեկ շարժական ուլտրաձայնային սարքավորումներ գունավոր դոպլերով:
Սարքավորումների ֆունկցիոնալ առանձնահատկություններն են.
- Արյան բաղադրամասերի ճառագայթման սարքը (1-ինը ՀՀ-ում), օգտագործվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ներարկել արյուն ցածր իմունիտետով հիվանդներին, քանի որ այդ դեպքերում անհրաժեշտ է չեզոքացնել ներարկվող արյան հնարավոր օտարածին բջիջները, որոնք կարող են անհամատեղելի լինեն ռեցիպիենտի համար և զերծ մնալ «Պատվաստուկը ընդդեմ տիրոջ» ռեակցիայից:
- Համակարգչային շերտագիր (CT)` ի շնորհիվ այս ժամանակակից սարքի, հնարավոր է տեսանելի դարձնել գրեթե բոլոր օրգան համակարգերը, ստացված տվյալների համակարգչային մշակման միջոցով: Համակարգչային շերտագրի աշխատանքի հիմքում ընկած է ռենտգենյան ճառագայթումը, սակայն ի տարբերություն հասարակ ռենտգեն ճառագայթման, շերտագիրը հնարավորություն է տալիս ստանալ եռաչափ (3D) պատկերներ: Սարքի միջոցով հնարավոր է նկարել մարմնի բոլոր մասերը, այդ թվում ոսկրային համակարգը՝ գնահատելով հյուսվածքի խտությունը և հագեցվածությունը հանքային նյութերով (դենսիտոմետրիա): Հնարավոր է ստանալ նաև քառաչափ (4D) պատկերներ:
- Ռենտգեն համալիրը, օժտված Ժամանակակից թվայնացուցիչով, թվային ռենտգենոգրաֆիայի, ռենտգենոսկոպիայի և թեք նկարներ իրականացնելու հնարավորությամբ:
- Ուլտրաձայնային սարքը (գունավոր դոպլերով), որը ի թիվս այլ օրգան-համակարգերի, հնարավորություն է տալիս իրականացնել սրտի ընդլայնված հետազոտություններ, իսկ տվիչների եզրային ամրակների օգնությամբ հնարավոր է վերցնել փորձանմուշներ, հետագա հյուսվածքաբանական և այլ փորձաքննությունների համար, ինչը շատ կարևոր է օնկոհեմատոլոգիայում: Հնարավոր է ստանալ նաև եռաչափ (3D) և քառաչափ (4D) պատկերներ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02