Վրաստանում հինգ անձ ձերբակալվել է Ռուսաստան-Հայաստան գազատարը պայթեցնելու փորձի համար: Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Գազանվտանգության ծառայությունը, գրում է «РИА Новости»-ն:
«Քննությունը պարզել է, որ Արագվի գետի մոտ ձերբակալվածները փորձել են պայթյուն իրականացնել Ռուսաստան-Հայաստան գազատարի այդ հատվածում», -ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ինչպես հաղորդում է «Վրաստան օնլայնը»-ը, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է ահաբեկչության իրականացումը: Յոթ մարդ է ձերբակալվել՝ այդ թվում Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեւան Մամպորիան: Ձերբակալվածներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ:
ՊԱԾ ներկայացուցիչը ճեպազրույցում հայտնել էր, որ ձերբակալվածները ծրագրում էին պայթեցնել Սաղուրամ գյուղի տարածքով անցնող Ռուսաստան- Հայաստան գազամուղը: Ահաբեկչություն ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն ու Նուրի Չ.-ն:
Նրանցից բացի պաշտոնեական լիազորությունները գերազանցելու փաստով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ-ն, ու քաղաքացի Իրաքլի Բ.-ն՝ հանցագործության մասին չհաղորդելու համար:
Իրենց ծրագրերը իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին հանցավոր խմբավորման անդամները գնացել էին անտառ՝ Ժինվալի – Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի մոտ, որպեսզի այնտեղ թաքստոցից պայթուցիկ սարքեր ու զենք հանեն:
Այնտեղից նրանց վերցրել են 4 միավոր 200 գրամանոց տրոտիլ, երկու տեսակի հրազենային լար, 5 միավոր դետոնատոր ու այլ պայթուցիկ նյութեր : Հենց պայթուցիկ նյութերը վերցնելու պահին էլ նրանց ձերբակալել են: Մանրակրկիտ զննման արդյունքում հայտնաբերվել է նաեւ ինքնաձիգներ: Ձերբակալվածներից մեկի տանը նրա համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են վայրերը, որտեղ նրանք ծրագրում էին իրականացնել պայթյուններ : Քննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության բաժամունքը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02