ԱՄՆ-ի հայ համայնքի հիմնական մասը դեռեւս չի կողմնորոշվել թե ում է աջակցելու առաջիկա Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը.
«Հայերն այս անգամ որեւէ խոստումներ չեն ակնկալելում»:
Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն ի կատար կածեն իրենց խոստումները, սակայն, այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու.
«Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն Ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկայն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ»:
Մինչ ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում է խորհել, թե ում աջակցել առաջիկա ընտրություններում, Միացյալ Նահանգներում թեժ քննարկումներ են ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու վերաբերյալ, ինչի արդյունքում նվազել էր ԱՄՆ-ում Թրամփի աջակիցների թիվը:
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանմցմաբ, Նախորդ շաբաթ Թրամփը ստիպված էր աշխատանքից ազատել իր նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորդին, ով մեղադրվում էր տարիներ առաջ Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի վարչակազմից խոշոր գումարներ ստանալու մեջ: Ակնհայտորեն մեղմացել է նաեւ Թրամփի հայտարարությունների ոճը:
«Երբեմն, բանավեճով տարված, ճիշտ բառեր չես օգտագործում... կհավատաք ինձ թե ոչ, բայց ես զղջում եմ, որ դրանով կարող էի անձնական ցավ պատճառել որոշ մարդկանց», - ասել էր Թրամփը:
Մինչդեռ Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի թիմակիցներին Թրամփի խոսքերը չեն համոզում: Մասնավորապես, Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ռոբի Մուքը կարծում է, որ չնայած Մանաֆորդը լքեց Թրամփի շտաբը, Կրեմլի մասնակցությունը պահպանվում է.
«Դոնալդ Թրամփը պետք է մեզ բացատրի, թե որ չափով է Կրեմլի ձեռը խառնված նրա նախընտրական պայքարում: Ֆինանսական հետաքրքրությունների մի ամբողջ ցանց կա, որը չի բացահայտվել»:
Հատկանշական է, որ Թրամփը նաեւ կարող է հրաժարվել նախընտրական բանավեճից Քլինթոնի հետ, պատճառաբանելով իր որոշումն այն փաստով, որ երեք բանավեճերից երկուսը համընկնում են կարեւոր ֆուտբոլային խաղերի հետ:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02