ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թալիբների հետ գործարք կնքել այս տարի, սակայն եթե անգամ գործարքը չկայանա, Վաշինգտոնը մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում: «Աֆղանական ուժերն ավելի լավ են կարողանում տիրապետել իրավիճակին, և ես կարծում եմ, որ շուտով, ինչ-որ մի պահի, համաձայնագրով կամ առանց համաձայնագրի մենք կկրճատենք մեր ռազմական ներկայությունն Աֆղանստանում»,- հայտարարել է Օ՛Բրայենն Axios պորտալին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփը մտադիր է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրը կնքել մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունները, խորհրդականը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ այս տարի: «Ես չեմ դատում իրողությունների մասին նրանով, թե երբ են տեղի ունենալու ընտրությունները, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է գործարքն այս տարի տեղի ունենա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բայց դա պետք է լավ գործարք լինի»,- նշել է Թրամփի խորհրդականը: Ավելի վաղ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը և թալիբների քաղաքական գրասենյակի պատվիրակությունը 8 փուլով Դոհայում անցկացված բանակցությունների արդյունքում համաձայնեցրել էին խաղաղության պայմանագրի ծրագիր, որն իրենից ենթադրում է հրադադար, Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և համընդհանուր միջաֆղանական խաղաղության շուրջ բանակցությունների սկիզբ: Սակայն թալիբների կողմից մի շարք ահաբեկչություններից հետո, ինչի հետևանքով զոհվեցին նաև ամերիկացի զինծառայողներ, նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել բանակցությունները «Թալիբանի» հետ և չեղարկել համաձայնագրի ստորագրումը:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
16:18 12.09.26
14:29 12.09.26
10:03 12.09.26
00:00 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
00:00 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02