ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի շուրջ փոթորիկներից պաշտպանող «ծովային պատի» կառուցման գաղափարը որակել է հիմար եւ շրջակա միջավայրին վնաս պատճառելու ունակ: Նա այս մասին գրել է իր Twitter-յան էջում: Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է The New York Times-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ ինժեներական զորքերն առաջարկել են գլոբալ տաքացման հետեւանքով առաջացող հաճախակի կործանարար փոթորիկներից Նյու Յորքը պաշտպանելու համար վիթխարի պատի կառուցման նախագիծ: Հաղորդվում էր, որ այդ պատը կարժենա 119 մլրդ դոլար, իսկ կառուցումը կավարտվի ոչ պակաս, քան 25 տարում: Թրամփի կարծիքով հազվադեպ փոթորիկներից պաշտպանվելու համար ամերիկյան խոշորագույն քաղաքի շուրջ ծավալուն բազմամիլիարդանոց ծովային պատի կառուցումը թանկարժեք, հիմար եւ բնապահպանական տեսակետից անընդունելի գաղափար է, որն անհրաժեշտության դեպքում չի գործի: Թրամփը նշել է, որ պատը սարսափելի տեսք կունենա, եւ Նյու Յորքի բնակիչներին խորհուրդ է տվել պատրաստել հատակի փայտեր ու դույլեր, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս նախագծի հակառակորդներն արեն հայտարարել են, որ պատը կարող է արագ հնանալ ծովի մակարդակի բարձրացման ոչ ստույգ գնահատականի պատճառով: Նրանց կարծիքով՝ դրանից բացի, նման արգելապատնեշը կարող է պաշտպանել միայն փոթորկի ալիքներից, իսկ մակընթացության բարձր ալիքներից անօգտակար կլինի: Նախագծի բացասական կողմերից նշվում է նաեւ այն, որ պատը կզպի քաղաքային կեղտաջրերը: Պարբերականը հայտնում է, որ 7 տարում Նյու Յորքում փոթորիկներին զոհ է գնացել 72 մարդ, տարերքը հասցրել է 62 մլրդ դոլարի վնաս:
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02