ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 40-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:
2016 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 22:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի շենքերից մեկի վերելակում տղամարդու դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Պարզվել է դիակի ինքնությունը, ով նույն շենքի բնակիչ, 1976 թվականին ծնված Ա.Դերգելյովն է: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի հետին մակերեսի և ձախ ուսագոտու շրջաններում հայտնաբերվել են ծակած-կտրած մարմնական վնասնվածքներ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում՝ 2016 թվականի օգոստոսի 24-ին սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նույն թաղամասի բնակիչ, 1943 թվականին ծնված Է.Սիմոնյանը և հարցաքննվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն:
Ա.Դերգելյովը ճանաչվել է տուժող:
Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տուժողի հագին եղած հագուստը:
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02