Կփորձենք համաշխարհային օլիմպիադայում պայքարել լավագույն եռյակում լինելու համար եւ վերջում հաղթել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխահի գավաթակիր Լեւոն Արոյանը:
Օգոստոսի 5-17-ը Մոսկվայում տեղի կունենա 44-րդ Համաշխարհային օլիմպիադան:
Հունվարին տեղի ունեցած շախմատի Հայաստանի առաջնությունում չեմպիոն դարձած Սամվել Տեր-Սահակյանը համալրեց ազգային հավաքականը եւ Լեւոն Արոնյանի, Գաբրիել Սարգսյանի, Հրանտ Մելքումյանի հետ կնախապատրաստվի Համաշխարհային Օլիմպիադային: Ի դեպ, Լեւոն Արոնյանն արդեն աշխատել է Սամվել Տեր-Սահակյանի հետ 2016 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի նախապատրաստական փուլում:
Լեւոն, այս տարի տեղի կունենա Համաշխարհային օլիմպիադան է: Ի՞նչ փուլերով եք պատրաստվելու:
Երկու հավաք ենք անցկացնելու թիմով: Լավ թիմ ունենք, երիտասարդ է: Ես ուրախ եմ, որ Հայաստանի առաջնությունում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանը եւ համալրեց հավաքականը: Նա մեր տաղանդավոր շախմատիստներից է, որը գուցե դեռ չի ցույց տվել իր իրական ուժը: Կարծում եմ՝ պայքարող թիմ ունենք, որը միշտ ունեցել ենք: Հիմա ինձ դուր է գալիս՝ ուր ենք շարժվում:
Ի՞նչ սպասենք Հայաստանի հավաքականից:
Պետք է պայքարենք եռյակի համար: Ես միշտ ուզում եմ ասել՝ պետք է հաղթենք, բայց դժվար է ստացվում: Փորձենք եռյակի համար պայքարել եւ վերջում հաղթել:
Մինչեւ Օլիմպիադան ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:
Ապրիլին Գերմանիայում կմասնակցեմ Grenke Chess Classic մրցաշարին: Այժմ նախապատրաստական փուլն է: Սա ավելի դժվար շրջան է, քան բուն մրցումները: Այդ ժամանակ խաղում ես, էմոցիներ է, հաճույք ես ստանում, իսկ մարզվելն ավելի դժվար է:
Ես գիտեմ, որ ինձանից հաղթանակներ են սպասում: Ես պատրաստ եմ եւ պարտադրված եմ ինձ զգում: Ինձ շատ է դուր գալիս հաղթելը:
Նախորդ տարի մրցաշարերը շատ էին, շատ էի խաղում: Այս տարի մրցաշարերը քիչ են, ավելի կենտրոնացած եմ: Երբ գիտելիքներն ունես, պարապած ես, բայց ֆիզիկապես հոգնածությունը շատ է եւ հոգնած ես խաղում, մաքսիմալը չես կարողանում ցույց տալ: Իսկ ինձ համար դա շատ կարեւոր է. ես այն խաղացողներից եմ, որ միշտ ուզում եմ լավագույն խաղը ցույց տալ:
Լուսինե Շահբազյան
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02