ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կ.-ին եւ Ֆիլիպ Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մ.-ին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Ս.-ն քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով, ահազանգողի հայտնած տեղեկությունների փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ եւ գույքի վնասում, իսկ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Արտակ Կ.-ն, մեկնելով դեպքի վայր, տեղեկանալով եւ անձամբ ականատես լինելով, որ հիշյալ օրը գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տեւական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել գիշերային ակումբի մշտական հաճախորդ Ս. Գ.-ի եւ նրա հետ եղած 2 անձանց հետ, ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները, միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ:
Ավելին՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության սկզբնական արձանագրությունը Արտակ Կ.-ն փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ եւ նախկին ծառայակցի՝ Վահագն Մ.-ի, օժանդակությամբ՝ առանց միջադեպի ականատեսներին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:
Բացի այդ, Արտակ Կ.-ն ծառայակից Վահագն Մ.-ի հետ դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ձեռք բերելու եւ նյութերին կցելու ուղղությամբ, մինչդեռ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, իբր, պահպանված չլինելու մասին, իսկ գիշերային ակումբի տնօրենին ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Ս.-ին եւ Արտակ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02